ԱՄՆ-ն սկսում է սառը պատերազմի ժամանակներից ի վեր խոշորագույն ռազմածովային զինավարժանքները

ԱՄՆ-ն օգոստոսի 3-ին սկսում Է վերջին 40 տարվա ընթացքում խոշորագույն ռազմածովային զինավարժանքները՝ 36 նավերի և Ծովային հետևակի զորակազմի մասնակցությամբ 17 ժամային գոտիներում: Օգոստոսի 2-ին այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Վեցերորդ նավատորմի հրամանատարությունն իր կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Large Scale Exercise (LSE) 2021 զինավարժանքները մեր հակառակորդներին կցուցադրեն, որ ԱՄՆ-ի զինված ուժերը պահպանում են մարտական պատրաստականության բարձր մակարդակը Երկրագնդի տարբեր անկյուններում ներկայության շնորհիվ, այլ ոչ թե չնայած դրան»,- կարծում Է Միացյալ Նահանգների նավատորմի հրամանատարությունը: Նշվում Է, որ զինավարժանքները տեղի կունենան 17 ժամային գոտիներում, դրանց կմասնակցեն (նավատոմերի) հինգ ռազմածովային միավորումներ և ԱՄՆ-ի Ծովային հետևակի զորակազմի երեք Էքսպեդիցիոն ջոկատներ:

Զորավարժություններին, որոնք կտևեն երկու շաբաթ, ներգրավված են 36 նավեր, այդ թվում ավիակիրներ և սուզանավեր: Ինչպես գրում Է Stars and Stripes թերթը, այդ զինավարժանքները պետք Է ցույց տան ամերիկյան զինված ուժերի ունակությունը «միաժամանակ գլուխ հանելու մարտահրավերներից» Համաշխարհային օվկիանոսի միմյանցից առանձին մասերում , այդ թվում Սև, Միջերկրական, Հարավչինական և Արևելաչինական ծովերում: «LSE 2021-ը կստուգի մարտավարական և ռազմավարական մակարդակներում տարբեր ռազմածովային գործողությունների իրականացման՝ մեր հրամանատարների ունակությունները:

Մասնակցության Է ներգրավված Ծովային հետևակի զորակազմը, ինչը կցուցադրի մեր նավատորմի հնարավորություններն իրականացնելու համատեղ գործողություններ ինչպես բաց օվկիանոսում, այնպես Էլ ափամերձ ջրերում»,- հայտարարել են Վեցերորդ նավատորմի հրամանատարությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: