Երկու փոխխոսնակներին կփորձեն օգոստոսի 4-ին ընտրել

Հայաստանի նորընտիր 8-րդ գումարման Ազգային ժողովի մնացած երկու փոխնախագահներին ընտրելու գործընթացը և քվեարկությունը կշարունակվի վաղը՝ օգոստոսի 4 -ին: Նշենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս անգամ առաջադրել է Հակոբ Արշակյանի թեկնածությունը, ով ավելի վաղ լրագրողի հետ ծեծկռտուքից հետո ազատվել էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից:

Միաժամանակ, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ «Հայաստանը» բոյկոտելու է վաղվա քվեարկությունը: Հիշեցնենք, որ խորհրդարանն արդեն ընտրել է մեկ փոխխոսնակ: Նա իշխող մեծամասնությունից պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն է, տեղեկացնում է News.am: