Չեխիայում շուրջ 50 մարդ է տուժել երկու գնացքների բախման հետևանքով

Օգոստոսի 4-ին երկու մարդատար գնացքներ են բախվել Չեխիայի արևմուտքի Դոմաժլիցե քաղաքի շրջանի Միլավչե գյուղի մոտ: Վիրավորվել են տասնյակ մարդիկ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է հանրապետության փրկարաների և հրշեջների միացյալ ծառայության ներկայացուցիչ Պետեր Պոնցարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երկու մարդատար գնացքները բախվել են Դոմաժլիցե քաղաքի շրջանում՝ Միլավչե գյուղի մոտ,- նշել Է նա:- Նախնական տեղեկատվության համաձայն՝ վիրավորվել Է շուրջ 50 մարդ՛ Արտակարգ պատահարի վայր Է մեկնել Չեխիայի փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար և տրանսպորտի նախարար Կարել Հավլիչեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: