2021-08-04 17:43
Լրատվական գործակալություններ
Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Իրան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն:
Վարչապետի մամուլի գրասենյակից News.am-ին հայտնում են, որ ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը: