2021-08-04 18:45
Լրատվական գործակալություններ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել Վահագն Խաչատուրյանը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակել Վահագն Խաչատուրյանին։ Հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի`
Վահագն Խաչատուրյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,– գրված է փաստաթղթում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: