«Պատիվ ունեմ»-ը կողմ է քվեարկելու Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը

«Պատիվ ունեմ» խմբակցությունը կողմ է քվեարկելու Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը, Ազգային ժողովում հայտարարեց խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

«Վստահ ենք, որ մեր պայքարի ընկերը, մարդ, ում հետ ութ և ավելի ամիս շարունակ ամեն կերպ պայքարել ենք հակահայ դրսևորումների դեմ, լավագույնս կներկայացնի մեր ժողովրդի շահերը Ազգային ժողովի նախագահության կազմում», - ասաց նա:

Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու են վաղը. նրա թեկնածությունն առաջադրել է «Հայաստան» խմբակցությունը, տեղեկացնում է Aysor.am: