2021-08-05 17:58
Լրատվական գործակալություններ
3-րդ բանակային կորպուսը նոր հրամանատար ունի
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ալեքսանդր Ցականյանը 3-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Ալեքսանդր Ցականյանին նշանակել 3-րդ բանակային կորպուսի հրամանատար»,– նշված է փաստաթղթում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։