2021-08-05 18:59
Լրատվական գործակալություններ
Փոխխոսնակի ընտրությունների վերաբերյալ թվով 3-րդ գաղտնի քվեարկությունը տեղի կունենա վաղը
Ընդդիմության կողմից առաջադրված խորհրդարանի վերջին փոխխոսնակի ընտրությունների երկրորդ գաղտնի քվեարկությունը տեղի կունենա վաղը` օգոստոսի 6-ին:
«Հայաստան» խմբակցությունը «Պատիվ ունեմ» դաշինքի աջակցությամբ կրկին առաջադրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ խորհրդարանն օգոստոսի 5-ին գաղտնի քվեարկության ժամանակ չկարողացավ 8-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովի փոխնախագահ ընտրել:
Սաղաթելյանի թեկնածությանը կողմ են հանդես եկել խորհրդարանական բոլոր երեք խմբակցությունները, այդ թվում` իշխող« Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սակայն ամեն անգամ ստացած ձայները բավարար չէին նրա հետագա ընտրության համար, տեղեկացնում է News.am-ը: