«ԵՍ ԼԻԼԻԱՆՆ ԵՄ»

Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանի Աժ-ի մուտք արգելքի որոշումը լրատվամիջոցների,լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների,ակտիվիստների,քաղաքացիների և նաև քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում։

«Լիլիան Գալստյանը խորհրդարանական լավագույն լուսանկարիչն է։Նա պարզապես չի «չրթացնում» օբյեկտիվը, ինչպես անում են շատերը։Նա պրոֆեսիոնալ է։Ու վստահ եմ, որ ԱԺ ղեկավարության անիմաստ կապրիզը արագ կանցնի և Լիլիանը կշարունակի իր պրոֆեսիոնալ գործը»,-գրել է Նաիրա Զոհրաբյանը՝ նախկին ԲՀԿ պատգամավոր։

«Իմ ճանաչած լավագույն լուսանկարիչներից մեկը։ Սա պարզապես խենթ որոշում է, շուտով մենք ականատես կլինենք ինտերնետային անջատումների»,-գրել է Արմինե Ահարոնյանը՝ նախկին լրագրող։

«Լիլիան Գալստյան ջանը հասավ ապագա Հայաստան»,-գրել է Մարիաննա Փայտյանը՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի լրագրող։

«Վայ, Լիլիան, Լիլիան, էդքան ՊՆ-ի հետ սահման գնացիր, դիրքերում աշխատելու կանոնները չսովորեցիր...»,-գրել է Սեդա Ղուկասյանը՝ «Հետք»-ի լրագրող։

«Լիլիան Գալստյանի մասնագիտական գործունեություն, նախկին կոլեգաների կողմից խոչընդոտելը սիրուն չեմ համարում...առնվազն արգելքը խնդիր ա , երբ չկա երկխոսություն խնդիր ա...»,-գրել է Անժելա Ֆրանգյանը։

«Ես Լիլիանն եմ։ Նորընտիր Ազգային ժողովը խոչընդոտում է Լիլիան Գալստյանի լրագրողական աշխատանքը»,-գրել է Անի Անանյանը։

«Ես Լիլիանն եմ։ Նորընտիր Ազգային ժողովը խոչընդոտում է Լիլիան Գալստյանի լրագրողական աշխատանքը»,-գրել է Անի Հովհաննիսյանը։

«Լիլիան ջան,իրենք քո պրոֆեսիոնալիզմից են սարսափում,քանի որ տեսնում են, դու տգեղին նկարում ես իր բնական տգեղության մեջ,գեղեցիկին'''իր բնական գեղեցկության,,,,Ու դրանք վախ ունեն,որ քո պրոֆեսիոնալ կադրերում շատ ավելի լավ կզգացվի իրենց իսկ գռեհիկ մերկությունը,,,,իրենց հոգու և մարմնի տգեղությունը,,,,,,,,Ազատ խոսք,ազատ մամուլ,ազատ երկիր,,,, Հարցականները դուք դրեք,,,Լիլիան ջան, հավատա,էս էլ կանցնի,,,»,-գրել է Մարգարիտ Եսայանը՝ՀՀԿ-ական պատգամավոր,նախկին լրագրող։

«Անընդունելի է.Ոլորտի ամենաբարեխիղճ լրագրողներից մեկի՝ Լիլիան Գալստյանի մուտքը այսուհետ արգելվել է ԱԺ շենք։ Այս մասին Պանորամա.էյէմ-ն այսօր ստացել է գրություն ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալից։

Լիլիանը երեկ արձանագրել էր լուսանկարներով, թե ինչպես են զինվորական հագուստով անձինք արգելում լրագրողների տեղաշարժը ԱԺ շենքում՝ հասարկությանը տեղեկացնելով այս մասին խոսուն լուսանկարների միջոցով։

Այս քայլերը հետ են շպրտելու երկիրը Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում»,- գրել է Շուշան Դոյդոյանը։

«Լուսանկարիչ Լիլիան Գալստյանի մուտքն ԱԺ արգելվել է, այսքանից հետո հանրապետականի օրոք էր բռնապետությունասողներն ինձանից պոլիտկոռեկտություն չակնկալեն հանկարծ։

#սուլթանատ_դարձած_իմ_Հայաստան»,-գրել է Նանա Գնդոյանը։

«ԱԺ-ն արգելել է Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանի մուտքը խորհրդարան։Գրությունը, որով իբրև նշված են Լիլիանի մուտքի արգելքի իրավական հիմնավորումները, նման է իրավաբանության հետ աղերս չունեոցղ գեղարվեստականացված տրակտատի։ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ ոմն Աննա Գրիգորյանին խորհուրդ եմ տալիս նախ կարդալ, հետո փոխանցել սեփական վախվորած ղեկավարությանըՄարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային (Financial Times LTD and others, v. The United Kingdom, 15.12.2009, appl. N 821/03, Goodwin v. The United Kingdom, 27.03.1996, appl. N 17488/90, Roemen and Schmit v. Luxembourg, 25.02.2003, appl. N 51772/99, Voskuil v. The Netherlands, 22.11.2007, appl. N 64752/01) որոշումները։ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ ոմն Աննա Գրիգորյանին խորհուրդ եմ տալիս նախ կողմոնորշվել, հետո սեփական վախվորած ղեկավարության հետ փորձել հասկանալ թե որն է ԱԺ շենքի հսկիչ անցագրային կետը։Ի վերջո սեփական գանգի խոռոչում տեղադրված անընկալունակ կենտրոնական նյարդային համակարգի օրգանը մտցրեք, որ Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա:ԼՐԱԳՐՈՂՆ ԻՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ՈՐՊԵՍ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՐՏՔ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁ, ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ»,- գրել է Ռոբերտ Հայրապետյանը։

«Անասնաֆերմայի վերածված երկիր:Էսօր Լիլիանի մուտքն են արգելում, վաղն էլ մնացածինը կարգելեն, կմնան մենակ իրանց սազանդարները»,-գրել է Նելլի Հարությունյանը։

«Օգտվելով կիկոլոկապիկների բառապաշարից բացականչում եմ ԱՐԱ ՏՈ ԼԱՎ Է ․․․

Լիլիան,որ կանչեն էլ, էլ չգնաս )))»,- գրել է Նարինե Կիրակոսյանը։

«Մարդիկ երազում են,որ Լիլիանի նման պրոֆին իրենց նկարի,Աժ-ում արգելում են,այ քեզ խեեեելք»,-գրել է Քրիստինե Վարդանյանը։

«Լիլիան Գալստյան մենք քեզ շատ ենք սիրում»,- գրել է Քնարիկ Առաքելյանը։

Գերման Ավագյանի լուսանկարում՝ Լիլիան Գալստյանը և «Եղնիկների» լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը՝ Քյոխը։

Panorama.am