2021-08-06 11:49
Լրատվական գործակալություններ
Ակնայում ականի վրա պայթել է Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցը
Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակիցը Լեռնային Ղարաբաղի Աղդամի (Ակնայի) շրջանում պայթել է ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը:
Ըստ հաղորդագրության` կազմակերպության աշխատակից Ֆարիդ Ալիևն ականի վրա պայթել է Աղդամի ուղղությամբ նոր ճանապարհն ականազերծելիս:
Ալիևը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։