303 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 231 625

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 303-ով և դարձել 231 625: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5 040 մարդ (+91), կատարվել է 1 378 897 թեստավորում (+6 492), առողջացել են վարակվածներից 220 825-ը (+208): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 7 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4 636 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը նույնն է մնացել` 1 124, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։