2021-08-06 11:53
Լրատվական գործակալություններ
Նոր խորհրդարանում հանձնաժողովների թիվը կավելանա
Շարունակվում է 8-րդ գումարման ԱԺ հատուկ նիստը: Պատգամավորները պետք է մշտական խորհրդարանական հանձնաժողովներ ձևավորեն:
«Քաղաքացիական պայմանագրից» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտնեց, որ նոր հանձնաժողովները, ըստ էության, կկրկնեն նախորդների գործառույթները: Ընդհանուր առմամբ կձևավորվի 12 հանձնաժողով, որից երկուսը՝ առողջապահական, աշխատանքի և սոցիալական հարցերով, կձևավորվեն՝ հաշվի առնելով նախորդ խորհրդարանի շրջանակում գործող հանձնաժողովների բաշխումը, տեղեկացնում է News.am-ը: