Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ԿԱ՝ ՏԱՎՈՒՇՈՒՄ ՌՈՒՍ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ ԿԱՊՎԱԾ Է ԱՆԿԼԱՎՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախ, խնդիրն այն է, որ պաշտպանության նախարարությունը Տավուշի մարզում ռուսական ուղեկալի տեղակայման մասին խոսում է այն ժամանակ, երբ մամուլը վերջին 4-5 օրերին տեսանյութեր ու լուսանկարներ էր հրապարակում: Այս մասին ԱԺ-ում News.am-ի հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Այսինքն արդեն իսկ կան գործընթացներ, որոնք փորձ էր արվում հանրությունից գաղտնի իրականացնել: Երկրորդ, ես կարող եմ հասկանալ ռուսական զորքերի տեղակայումը կամ 102-րդ ռազմաբազայի շրջանակներում տարբեր հենակետերի տեղակայում ՀՀ ամենատարբեր մարզերում, սակայն անհրաժեշտ է, որ ՀՀ կառավարությունը, Նիկոլ Փաշինյանը, ՊՆ-ն անհրաժեշտ հիմնավորումներ ներկայացնել ստեղծված իրավիճակըի և դրա հիմնավորվածության մասին: Որովհետև հատկապես Տավուշի մարզում այդ ուղեկալների տեղակայումը պայմանավորված է հայտնի անկլավների հանձնման գործընթացով և որի պայմաններում արդեն կա պայմանավորվածություն, կան նաև անհրաժեշտ գործարքները այս թեմայի հետ կապված և ռուսական հենակետերն արդեն անհրաժեշտ վայրում արդեն տեղակայվել են»,-ասաց նա:
Աբրահամյանը հավելեց, որ այստեղ կարևոր է, թե ինչ անհրաժեշտությունից ելնելով է Հայաստանը խնդրել Ռուսաստանին անհրաժեշտ ուղեկալ կամ հենակետեր տեղակայել Տավուշի հատվածում: