Ստեփան Գևորգյանն ազատվել է պաշտոնից

Ստեփան Գևորգյանն ազատվել է ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի`

Ստեփան Գևորգյանին ազատել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից»,–նշված է նախագահի հրամանագրում։

Ստեփան Գևորգյանը 1992 թվականից ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերում զբաղեցրել է հրամանատարական պաշտոններ։

2015թ. նոյեմբերի 10-ին ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետի տեղակալ է նշանակվել, իսկ 2016թ. օգոստոսի 3-ին` ԶՈւ ԳՇ կադրերի վարչության պետ:

2020-ի հոկտեմբերին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում, տեղեկացնում է Sputnik Armenia։