Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածները սկսել են հալչել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վերջին օրերին մեծ արագությամբ հալվում են Արարատ լեռան սառույցներն ու ձյունը, ինչը լրջորեն անհանգստացրել է բնապահպաններին։ Տեղի ունեցածը կարող է լուրջ վնաս հասցնել Թուրքիայի տուրիզմին և հատկապես լեռնագնացությանը։

 


Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ շոգ եղանակի պատճառով Թուրքիայում հալչում է անգամ Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածը։ Թուրքական DHA լրատվական գործակալությունը տեսանյութ է հրապարակել, փոխանցում է ermenihaber-ը։

Տեղի է ունենում նաև կեղտի և կեղտաջրի արտահոսք դեպի Արարատ լեռան մոտ գտնվող գյուղեր։

Տեսանյութը լուսանկարել է տեղի 40 տարվա ուղեկցորդ-լեռնագնաց Մուրաթ Շահինը։ Վերջինս նշել է, որ նման երույթի առաջին անգամ է ականատես լինում։

Նրա խոսքերով, այս պահին գյուղերին վտանգ չի սպառնում, սակայն իրավիճակը կարող է փոխվել։ Շահինը նշել է, որ, եթե այս ջեմաստիճանը պահնապնվի 5-10 տարի հետո Արարատ լեռան վրա ձյունածածկ հատվածներ չեն լինի, տեղեկացնում է Panorama.am։