298 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 231 923

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 298-ով և դարձել 231 923: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5 115 մարդ (+75), կատարվել է 1 385 302 թեստավորում (+6 405), առողջացել են վարակվածներից 221 043-ը (+218): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 5 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4 641 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը նույնն է մնացել` 1 124, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։