2021-08-07 15:48
Լրատվական գործակալություններ
ՊՆ․ Ադրբեջանցիները կրակել են Սև լճի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանցիներն այսօր կրակել են Սև լճի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Օգոստոսի 7-ին, ժամը 11:40-ից 12:00-ը, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Տեղեկացվում է, որ հայկական կողմից տուժածներ չկան, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: