Հայտնի է «Տաթևեր» ճոպանուդու խափանման պատճառը
Հայտնի է երեկ ցերեկը Սյունիքի մարզում գտնվող «Տաթևեր» ճոպանուղու խափանման պատճառը։
Հիշեցնենք, որ երեկ ժամը 15:58-ի սահմաններում ճոպանուղու խափանման հետևանքով քաղաքացիները մնացել էին բարձրության վրա արգելափակված։
Ինչպես նշվում է ճոպանուղու Facebook-յան էջում, այսօրվա պատահարի հետևանքով ճոպանուղում մնացած բոլոր այցելուները բարեհաջող տարհանվել են։
«Տեղեկացնենք, որ պատահարը տեղի է ունեցել կայծակի հետևանքով, երկու խցիկներում ընդհանուր եղել է 41 այցելու», - նշվում է հաղորդագրության մեջ։
Այս պահին ճոպանուղին անխափան աշխատում է։
Նշվում է նաև, որ ճոպանուղոու անվտանգության համակարգը այնպես է մշակված, որ կայծակի պարագայում (կամ ուժեղ քամու) ճոպանուղին կանգ է առնում․ կայծակի դեպում դա ամենաանվտանգ լուծումն է։ Իսկ տարհանումն իրականացվում է ճոպանուղու արհեստավարժ թիմի անդամների կողմից, որոնք անցել են բոլոր անհրաժեշտ անվտանգության դասընթացները, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։