Վահե Հակոբյանն առաջադրվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն առաջադրվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Նշենք, որ այսօր խորհրդարանում ընտրում են մշտական հանձնաժողովների նախագահներ:

Կգործի 12 մշտական հանձնաժողով, դրանցից 9-ի ղեկավարները կլինեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ինը՝ «Հայաստան» խմբակցությունների անդամները, տեղեկացնում է Aysor.am։