Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ․ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԻՐԵՆՑ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈԾԿՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
2021 թվականի հունիս 20-ին տեղի ունեցած ապօրինի իշխանազավթման արդյունքները Սահմանադրական դատարանում բողոքարկման նիստի ընթացքում Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի կողմից ղեկավարվող Սահմանադրական դատարան ցույց տվեց օրինախախտման իր բացառիկ ունակությունները, որոնց նպատակը, ի վերջո, ազգադավ թշնամական իշխանությունների ապօրինությունները կոծկելն ու հանցախմբին բացառիկ ծառայություններով միանալն էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Սահմանադրական դատարանը դեռևս վախենում է տրամադրել իրենց ապօրինությունները կոծկող տեղեկատվությունը 2021 թվականի հունիս 20-ին տեղի ունեցած ապօրինի իշխանազավթման արդյունքները Սահմանադրական դատարանում բողոքարկման նիստի ընթացքում Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի կողմից ղեկավարվող Սահմանադրական դատարան ցույց տվեց օրինախախտման իր բացառիկ ունակությունները, որոնց նպատակը, ի վերջո, ազգադավ թշնամական իշխանությունների ապօրինությունները կոծկելն ու հանցախմբին բացառիկ ծառայություններով միանալն էր։
Այդ կապակցությամբ մեր բազմաթիվ փաստագրումների և արձանագրումների մի մասի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն ստանալու նպատակով` մեր կողմից դեռևս 2021 թվականի հուլիսի 22-ին պաշտոնական հարցում է ուղարկվել Սահմանադրական դատարանի աշխատակազմ՝ ակնկալելով ստանալ Սահմանադրական դատարանի ենթադրյալ աշխատակարգային նիստերի արձանագրություններն ու մի շարք աշխատակարգային որոշումների անվանական քվեարկությունների արդյունքները։
Եթե անգամ Սահմանադրական դատարանը գրությունը ստացած լիներ հուլիսի 26-ին (չնայած հարցման թղթային տարբերակից բացի, ուղարկվել է նաև էլեկտրոնային եղանակով նույնպես), ապա «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով գրավոր հարցմանը պատասխանելու 5-օրյա ժամկետը լրացել է հուլիսի 30-ին, սակայն 2021 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ դեռևս ոչ մի պատասխան չի ստացվել՝ խախտելով հիշյալ օրենքը։
Պարզ է, որ մեր հետևողականության պարագայում նրանց չի հաջողվելու խուսափել օրենքի պահանջները կատարելուց, ինչը մեզ հնարավորություն կտա հանրությանը ներկայացնել այն իրական փաստերը, որոնք կվկայեն ապօրինի գործընթացների և դրանց հետևանքով կայացված ազգադավ որոշումների մասին»,- գրել է նա։