2021-08-09 11:42
Լրատվական գործակալություններ
Արսեն Բաբայան․ Ոչ, Ալեն: Վարչապետը ՀՀ ղեկավարը չէ
Արսեն Բաբայանը գրում է․ Ոչ, Ալեն: ԱԺ նախագահը պարտավոր է իմանալ, որ վարչապետը ՀՀ ղեկավարը չէ: Վարչապետը գործադիր իշխանության ղեկավարն է, և եթե ԱԺ նախագահը (օրենսդիր իշխանության ղեկավարը) այս պրիմիտիվ կանոնը չգիտի, ապա ավելի ճիշտ կլինի շարունակի սերիալներում նկարվել:
Իսկ մեր ղեկավարը ձեր վարչապետն ընդհանրապես չի կարող լինել: Լրիվ հակառակն է, մենք ենք քո և ձեր վարչապետի ղեկավարը: Ավելի պարզ՝ մենք քո և ձեր վարչապետի գործատուն ենք, տեղեկացնում է YerevanToday-ը: