2021-08-09 11:44
Լրատվական գործակալություններ
Հայտնի են ԱԺ երկու մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների անունները
8-րդ գումարման Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները, այսօր արդեն ներկայացվում են մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Վլադիմիր Վարդանյանն է: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց պատգամավոր Վահե Հակոբյանի թեկնածությունը, տեղեկացնում է YerevanToday-ը: