2021-08-09 19:16
Լրատվական գործակալություններ
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին կրկին հրդեհ է բռնկվել
Սյունիքի մարզի Ագարակ գյուղի և Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում կրկին հրդեհ է բռնկվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել այսօր` ժամը 13։02-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և «Աժդանակ» ՍՊԸ-ի մեկ ջրատար։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 2 հա բուսածածկույթ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։