Զասն ու Արշակ Կարապետյանը քննարկել են ՀԱՊԿ-ի համար նոր զենք մատակարարելու հարցը

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ: Ինչպես հաղորդում է ՀԱՊԿ-ի քարտուղարությունը, հանդիպումը տեղի է ունեցել Զասի հայաստանյան այցի շրջանակում։

Կողմերը քննարկել են կազմակերպության հավաքական ուժերի համար ժամանակակից զենքի մատակարարման հարցերն ու 2022 թվականին կազմակերպությունում Հայաստանի նախագահության ընդհանուր օրակարգը: Քննարկվել են նաև Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի հարցերը, այդ թվում` ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրի փոփոխությունները (այդ համաձայնագիրը կարգավորում է ՀԱՊԿ-ի ուժերի ներգրավումը ՄԱԿ-ի առաքելություններին)։

Քննարկման թեմա են դարձել արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները, որոնք պետք է հոկտեմբեր-նոյեմբերին անցկացվեն Տաջիկստանում։

Վերջում Կարապետյանը Զասին հրավիրել է օգոստոսի 10-ին այցելել Հայաստանի զորամասերից մեկը, տեղեկացնում է Sputnik Armenia: