2021-08-10 10:41
Լրատվական գործակալություններ
ՀՀ պաշտպանության նախարարը Մոսկվա է մեկնել
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Մոսկվայում նախատեսված է Հայաստանի պսշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ռուսաստանցի գործընկերոջ հետ, ինչպես նաև աշխատանքային մի շարք այլ հանդիպումներ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Կարապետյանը Մոսկվա է մեկնել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։