2021-08-10 19:41
Լրատվական գործակալություններ
Ընդդիմադիր խմբակցություններն Ալեն Սիմոնյանի ընտրության հարցով դիմեցին ՍԴ
Այսօր ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու օգոստոսի 2-ի ԱԺ որոշման սահմանադրականությունը։ Տեղեկությունը հրապարակվել է «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջում։
«ՍԴ-ում որպես ներկայացուցիչ հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը»,–նշված է գրառման մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։