2021-08-11 11:15
Լրատվական գործակալություններ
ՊԲ․ Ադրբեջանցիները հարվածային անօդաչու թռչող սարքեր են կիրառել Արցախում
Օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության Բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: Հայտնում են Արցախի ՊԲ-ից։
Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն և փաստեր են տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: