391 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 233 001

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 391-ով և դարձել 233 001: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում -5479 մարդ, կատարվել է 1 409 091 թեստավորում, առողջացել են վարակվածներից 221 729-ը: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 6 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4 664 է։ Կորոնավիրուսով վարակված, այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով և դարձել 1 129, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։