2021-08-11 13:20
Լրատվական գործակալություններ
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է փոխհրաձգության մասին Շուշիի շրջանում
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է փոխհրաձգության մասին Շուշիի շրջանում, տեղեկացնում է News.am-ը ։
«Անցած օրը հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն նկատվել։
Միևնույն ժամանակ, օգոստոսի 9-ին, ժամը 17.45-ին, Շուշիի մոտ տեղի է ունեցել հրազենային փոխհրաձգություն Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների և Ադրբեջանի զինված ուժերի միջև։
Ռուս խաղաղապահների ջանքերով հրաձգությունը դադարեցվել է, տուժածներ չկան։ Փաստի առիթով ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից հայկական և ադրբեջանական կողմերի հետ պարզաբանումներ են կատարվում»,- ասվում է հաղորդագրությունում։