2021-08-11 15:11
Լրատվական գործակալություններ
Սաղաթելյանը Սիմոնյանին՝ Համակերպվե՛ք, այս ամբիոնից դեռ շատ դիմակներ են պատռվելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պարոն Սիմոնյան, ես հասկանում եմ, որ ձեր շեֆի կողմից կա շատ կոնկերտ ցուցում՝ Աժ-ում չթույլատրել կապիտուլյանտ, հողատու բառերը: Այս մասին իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Այս ամբիոնից դեռ շատ դիմակներ են պատռվելու, համակերպվեք իրողության հետ, այս ամբիոնից հնչելու է ճշմարտությունը, Դուք որպես ԱԺ նախագահ, չեք կարող չարաշահել կարգավիճակը և անընդհատ վիրավորական արտահայտություններ անել պատգամավորների հասցեին»,-ասաց նա, տեղեկացնում է YerevanToday-ը: