Հունաստանում արդեն 9-րդ օրն է՝ շարունակվում են անտառային հրդեհները

Հունաստանում արդեն 9-րդ օրն է՝ շարունակվում են անտառային հրդեհները, հաղորդում է Reuters-ը:

Պելոպոնեսում հրդեհ է բռնկվել հնագույն Օլիմպիա գյուղի մոտակայքում, որտեղ առաջին Օլիմպիական խաղերն են անցկացվել, և տարածվել Գորտինիայում: Իշխանությունը տարհանել է 20 գյուղ:

Մոտ 580 հրշեջներ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Չեխիայից իրենց գործընկերների հետ պայքարում են կրակի դեմ:

Վերջին մեկ շաբաթում Հունաստանում ավելի քան 500 հրդեհ է տեղի ունեցել, որի արդյունքում տարհանվել են տասնյակ գյուղեր և հազարավոր մարդիկ, տեղեկացնում է News.am: