Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ․ ՔՊ-Ն ԱՅՍՕՐ ԱՆՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԻՈՐԵՆ ԽԱԹԱՐԵՑ ԱԺ ԴԱՀԼԻՃԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Գաղափար չունեմ, թե ինչ պատճառով է մի թեթև լարվել մթնոլորտը ԱԺ դահլիճում, բայց փաստն այն է, որ եթե նման «սթից» հանգամանքներում ՔՊ-ն դահլիճ է մտցնում անվտանգության մի քանի տասնյակ համազգեստավոր աշխատակիցների՝ որպես դագանակ ընդդիմության նկատմամբ, ապա նման դահլիճում ընդդիմությունն անելիք չունի։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Ու դա այսօր կարձանագրվի, վաղը, թե ասենք մի քանի ամսից՝ էական չէ. էականն այն է, որ ՔՊ-ն այսօր անվերականգնելիորեն խաթարեց ԱԺ դահլիճի անձեռնմխելիությունը։

Համազգեստավորներից տասնապատիկ ավելի տհաճ էին ԱԺ նախագահությունը չգիտեմինչից պաշտպանելու համար ափալ-թափալ ներս խուժած 2 սարսափահար թիկնապահները», - նշել է նա։

Aysor.am