2021-08-11 19:24
Լրատվական գործակալություններ
Խամենեին կորոնավիրուսն անվանել է երկրի ամենաակտուալ խնդիրը
Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին կորոնավիրուսն անվանել է երկրի ամենաակտուալ խնդիրը, հաղորդում է Mehr-ը:
Նա վիրուսի մուտացիաների դեմ ավելի ուժեղ պաշտպանության կոչ է արել՝ հայտարարելով, որ օրական մահանում է ավելի քան 500 մարդ, իսկ տասնյակ հազարավոր մարդիկ վարակված են: Խամենեին նշել է պատվաստման ավելի լայն հնարավորություններ տրամադրելու անհրաժեշտությունը:
Նրա խոսքով՝ պատվաստանյութը, լինի դա ներմուծված թե հայրենական, պետք է տրամադրվի բոլոր հնարավոր միջոցներով, տեղեկացնում է News.am-ը: