2021-08-12 09:27
Լրատվական գործակալություններ
0
Շուշան ԴՈՅԴՈՅԱՆԸ՝ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ. ԿԱՆԳ ԱՌԵՔ
Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը, անդրադառնալով այսօր խորհրդարանում լրագրողների աշխատանքի խոչընդոտմանը, գրում է.
«Լրագրողների աշխատանքը չպետք է տուժի, եթե պատգամավորները չեն կարողանում իրենց նորմալ պահել, էլ չեմ ասում աշխատել։ Լրագրողի պարտականությունն է այս ամենի մասին տեղեկություն ստանալ և իրազեկել հանրությանը, ցույց տալ՝ ովքեր են իրենց ընտրյալները։
Միաժամանակ, ԱԺ նախագահը օր օրի ընդարձակում է մամուլը գրաքննելու իր հնարավորությունները։ Կանգ առեք»։