«Ժողովուրդ». ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԱԿՏԻՎ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ ԾՐԱԳՐԻՆ

«Ժողովուրդ» թերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին կառավարությունը շատ ակտիվ պատրաստվում է խորհրդարանում ներկայացվելիք իրենց ծրագրին:

Ըստ թերթի տեղեկությունների՝ իշխանությունը արդեն հստակ գիտի, որ խորհրդարանում թեժ օրեր են սպասվում նաև այդ օրերին, ու իշխանության թևին պատրաստում են հակագրոհի:

Հնարավոր է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմության հարցերին անգամ չպատասխանի, ու ամեն գերատեսչություն իրեն առնչվող հարցերին պատասխանի, կամ գլխավոր դերում լինի ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Թերթի աղբյուրները նշում են, որ այսօրինակ հարցերն այժմ թեժ քննարկվում են իշխանության ներսում, ու ամեն բան կախված է ընդդիմության առաջիկա պահվածքից:

Ի դեպ, ԱԺ 8-րդ գումարման աշնանային նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին, իսկ հանձնաժողովները կսկսեն իրենց աշխատանքը սեպտեմբերի 6-ից։

Aysor.am