Իսրայելում ՀՀ դեսպանը հետ է կանչվել

«Արմեն Սմբատյանին հետ կանչել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից». նման բովանդակությամբ հրամանագիրը ստորագրել է Արմեն Սարգսյանը։ Այն հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական էջում, տեղեկացնում է Panorama.am։

Որոշման համար հիմք է ընդունվել վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը, որտեղ ասվածէ .

«Հոդված 14. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի նշանակումը և հետ կանչումը

1. Դիվանագիտական ներկայացուցչին նշանակում և հետ է կանչում Հանրապետության նախագահը` վարչապետի առաջարկությամբ»։

Հիշեցնենք, որ Արմեն Սմբատյանը Իսրայելում դեսպան էր նշանակվել 2018-ին։ Նշանակումից հետո նրան մեղադրանք էր առաջադրվել։