Հայ զինծառայողները տանկային վարժանքներ են անցկացրել

2-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Տեսական և գործնական աշխատանքների միջոցով ստուգվել են զինծառայողների մասնագիտական հմտություններն ու առաջադրված խնդիրների կատարման կարողությունները»,– նշված է հաղորդագրության մեջ։

Վարժանքներն անցկացվել են օգոստոսի 10-ից 11-ը, տեղեկացնում է Sputnik Armenia։