Մատաղիս-Թալիշ ուղղությամբ որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել

ՊԲ զինծառայողների մասնակցությամբ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները օգոստոսի 12-ին շարունակվել են հյուսիսարևելյան (Մատաղիս-Թալիշ) ուղղությամբ:

ՊԲ-ից հայտնում են, որ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված ևանհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր արդյունք չեն տվել:

Աղբյուրը հայտնում է, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ավելի քան 1634 աճյուն, տեղեկացնում է Aysor.am: