Երեկոյան ժամերին անձրև, ամպրոպ ու քամի կլինի

Հանրապետության տարածքում օգոստոսի 13-ին, 15-17-ին առանձին շրջաններում, 14-ին շրջանների մեծ մասում կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Տեղեկացվում է, որ քամին հարավարևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-ին կնվազի 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում օգոստոսի 13-15-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՀՀ ԱԻՆ–ից նաև զգուշացնում են, որ հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: