Էրդողանը Թուրքիայի ևս երեք նահանգ աղետի գոտի է հռչակել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղից տուժած երեք նահանգ հայտարարել է աղետի գոտի։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, տեղեկացնում է Panorama.am։

Հիշեցնենք, որ այսօր հայտարարվել էր՝ Թուրքիայում հորդառատ անձրևներին հաջորդած ջրհեղեղի հետևանքով 27 մարդ է զոհվել։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահն աղետի գոտի էր հռչակել նաև հրդեհներից տուժած նահանգները։