2021-08-14 09:08
Լրատվական գործակալություններ
ՄԱԿ-ի գործակալությունները զգուշացրել են Աֆղանստանում հումանիտար աղետի մասին
ՄԱԿ-ի գործակալությունները զգուշացրել են Աֆղանստանում հումանիտար աղետի մասին, քանի որ թալիբների հարձակումը ստիպել է հազարավոր մարդկանց լքել իրենց տունը, հաղորդում է Reuters-ը:
«Մենք մտավախություն ունենք, որ վատագույնը դեռ առջևում է, և արագ մոտենում է քաղցի մեծ ալիք…Իրավիճակն ունի մարդասիրական աղետի բոլոր նշանները»,-ասել է Պարենի համաշխարհային ծրագրից Թոմսոնը Ֆիրին:
Մայիսից ավելի քան 250 000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը, որից 80 տոկոսը՝ կանայք և երեխաներ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ վերջին երկու-երեք ամիսը երկու անգամ մեծացել են վնասվածքների դեպքերը: Նա մտահոգություն է հայտնել դեղորայքի պակասի հետ կապված, տեղեկացնում է News.am-ը։