2021-08-14 11:18
Լրատվական գործակալություններ
430 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 234 227
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 430-ով և դարձել 234 227: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 6 013 մարդ (+214), կատարվել է 1 428 670 թեստավորում (+7 077), առողջացել են վարակվածներից 222 397-ը (+214): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 7 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4 685 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով և դարձել 1 132, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։