2021-08-16 08:21
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանցիները թուրքերի հետ միասին ապահովում են Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը
Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը, թուրք զինվորականների հետ միասին, ապահովում է Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունը, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի ՊՆ մամուլի ծառայությանը:
Հաղորդագրության մեջ նշում է նաև, որ ադրբեջանական կողմը, Թուրքիայի հետ միասին, ուշադիր հետևում է օպերատիվ իրավիճակին, տեղեկացնում է News.am-ը: