Փալոն. ԱՄՆ-ն պետք է օգտագործի առկա բոլոր գործիքները` Ալիևի ագրեսիային վերջ տալու համար

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնն ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է օգտագործի առկա բոլոր գործիքները` Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար: Այս մասին քաղաքական գործիչը գրել է Twitter-ի իր էջին:

«Անցյալ տարի Արցախում պատերազմի ժամանակ և դրանից հետո Հայաստանին ներկայացված մեղադրանքներն Ալիևի` վստահություն չներշնչող փաստարկների վառ օրինակն են: Միացյալ Նահանգները չպետք է մեղադրեն երկու կողմերին էլ, քանի դեռ դատապարտում են արյունահեղությունն ու անկայունությունը տարածաշրջանում: Պետքարտուղարությունը պետք է օգտագործի առկա բոլոր գործիքները` Ալիևի ագրեսիային վերջ տալու համար»,- գրել է Փալոնը, տեղեկացնում է News.am: