Հունաստանում առաջին անգամ գրանցվեց COVID-19- ով պատվաստված հիվանդի մահը

Հունաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստվածի մահ։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Հիվանդանոցից նշում են, որ նա հիմնական հիվանդություններ չի ունեցել։ Նշվում է նաև, որ պատվաստումը, այնուամենայնիվ կարևոր է, իսկ մահվան այս դեպքը բացառություն է։

Պատվաստվածները նույնպես պետք է զգույշ լինեն։ Սալոնիկի հիվանդանոցի բժիշկը նշել է, որ դելտա շտամի տարածումը ճգնաժամային համաճարակային իրավիճակ է ստեղծել և փոխել մինչ այս եղած բոլոր տվյալները։

«Մենք նոր համաճարակի մասին ենք խոսում»,-նշել է նա։

Հունաստանում ամեն օր գրանցվում է ավելի քան 3000 նոր դեպք։ Նախօրեին գրանցվել է 13 233 մահվան դեպք։

Կորոնավիրուսի դեմ պատվաստվել է գրեթե 11 մլն մարդ, տեղեկացնում է  Փաստինֆո-ն։