2021-08-16 19:43
Լրատվական գործակալություններ
Արտակ Բեգլարյանը պատասխանել է Ալիևին․ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի մաս
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` «CNN Turk» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հնչեցրած հայտարարություններին։
«Անընդհատ կրկնվող սուտը ճշմարիտ չի դառնում»,– Twetter-ի իր միկրոբլոկում գրել է Բեգլարյանը։
Նա հավելել է, որ Արցախում ներկա պահին ապրում է 120 000 բնակիչ և ոչ թե 25 000, ինչպես ասել է Ալիևը։
«Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի մաս, մոռացեք այդ մասին: Մենք ակնկալում ենք միջազգային հանրության հստակ պատասխանը Ալիևի այն խոստովանությանը, որ Ադրբեջանն է պատերազմը սանձազերծել»,– նշել է Արցախի պետնախարարը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: