Թագուհի Թովմասյան․ Սոթքի աշխատակիցները տարհանվել են հանքավայրի տարածքից

Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները տարհանվել են հանքավայրի տարածքից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Տեղեկություններ եմ ստանում, որ ադրբեջանական զինուժը թիրախավորել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերի դիրքերը.

- Կութ, Ազատ, Նորաբակ, Սոտք: Սահմանամերձ բակավայրերը վտանգված են:

- Կրակոցների և ծանր տեխնիկայի գործադրման արդյունքում հնչած պայթյունների ձայնը խաթարել է բնակիչների խաղաղ կյանքի իրավունքը:

- Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները տարհանվել են հանքավայրի տարածքից՝ նրանց անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով:

- Նախնական տվյալներով ունենք երկու զոհ

- Հուսամ՝ հայկական զինուժը դիրքային առավելությունները կպահպանի Գեղարքունիքի մարզում:

- Դե առավոտյան էլ Երասխում զոհ ունեցանք:

Խաղաղ գիշեր բոլորիս»,- հայտնել է Թովմասյանը, տեղեկացնում է News.am: