2021-08-17 11:47
Լրատվական գործակալություններ
Թալիբներն ընդհանուր համաներում են հայտարարել Աֆղանստանի կառավարական պաշտոնյաների համար
Թալիբներն ընդհանուր համաներում են հայտարարել Աֆղանստանի կառավարական պաշտոնյաների համար և կոչ արել վերսկսել աշխատանքը պետական հաստատություններում, հաղորդում է AFP-ը՝ վկայակոչելով թալիբների հայտարարությունը:
«Բոլորի համար համընդհանուր համաներում է հայտարարվել, այդ պատճառով դուք պետք է վստահաբար վերադառնաք սովորական կյանքին»,-ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը: