2021-08-17 11:47
Լրատվական գործակալություններ
357 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 235 171
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 357-ով և դարձել 235 171: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 6250 մարդ, կատարվել է 1 446 731 թեստավորում, առողջացել են վարակվածներից 223 070-ը: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4 713 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով և դարձել 1 138, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։