«Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենը 2 ամսով կալանավորվել է
«Դավինչի» տուրիստական գործակալության տնօրեն Գրիգոր Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Հափշտակություններին կազմակերպության մյուս աշխատակիցների ակնհայտ մասնակցության վերաբերյալ փաստական տվյալները դեռևս գտնվում են ստուգման փուլում»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
2021 թ. օգոստոսի 12-ին մի խումբ քաղաքացիներ հայտնել էին, որ «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության հաշվեհամարին գումարներ են փոխանցել հանգիստը Եգիպտոսում կազմակերպելու համար, սակայն գործակալությունը չի կատարել որևէ ամրագրում՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:
«Դավինչի» տուրիստական գործակալության կողմից կատարված առերևույթ խարդախության հանգամանքներով քրեական գործ է հարուցվել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։